 |




 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
Քիչ առաջ iranahayer.com կայքում <Թուրքերը «հավի հատկանիշներով» հասարակությո՞ւն են> վերնագրված մի հոդված աչքովս ընկավ, որ ըստ երևույթին արտատպվել էր մի քանի օր առաջ լույս էր տեսած Panorama.am-ի սայթից(ով արդեն տեսել է, թող ներող լինի): ՄԵջբերումներ էին արված թուրք վերլուծաբան Ռահմի Թուրանից. վերջինս «Hurriyet»-ում հրապարակած իր հոդվածում փորձում էր հասկանալ, թե <<ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում և երկար տարիներ միևնույն խնդիրների հետ ենք կռիվ տալիս>>, երբ «Լավ աշխարհագրական վայրում ենք ապրում(հալալ ա, Կենտրոնական Ասիայի անապատներից եկան, աշխարհի ամենալավ հատված ում սրան-նրան նեղ արին, իրենց տեղ արին): Դրախտի պես էլ հայրենիք(ճիշտ ա, զավթած , բայց դե կարևորը արդյունքն է) ունենք: Շլացուցիչ պատմության և նախանձելի բնական հարստությունների տեր ենք,72 միլիոն ենք, կարծես թե հիմար չենք համարվում>> ևն: Անհայտ է, թե վերլուծ աբանն ինչ դեղատոմս էր առաջարկում թուրք ազգի ցավերը դարմանելու, քանի որ հայերեն տարբերակը բացակայում էր, փոխարենը հայ լրագրողները չէին ծուլացել ու ներկայացրել էին հոդված ի վերջին հատված ի թարգմանությունը, որ աշխարհի անարդարության թուրքական փիլիսոփայության մի կատարյալ նմուշ է. «Մեր օրերում թուրք լինելը շատ դժվար է, բարեկամ: Թուրք լինել, նշանակում է` ցավ քաշել, Թուրք լինել, նշանակում է` անգամ իր երկրում անարժեք համարվել: Թուրք լինել, նշանակում է`ցեղասպանության, արյունահեղության մեջ մեղադրվել: Թուրք լինել, նշանակում է` 1 մլն հայ և 30 հազար քուրդ սպանել: Թուրք լինել, նշանակում է`օտարներին վաճառված տեղերում որպես բատրակ աշխատել: Թուրք լինել, նշանակում է`…»: Ժողովուրդ, խիղճն էլ լավ բան ա, մենք էս տառապյալ ժողովրդից<տեսար՞, արդեն ժողովուրդ են>, ինչ ենք, ուզում:))))) Tags: թուրքական փիլիսոփայություն
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
- Այսօր երթուղային տաքսու մեջ <համա թե անուն ա, հա, մինչև ասում ես, հոգիդ դուրս ա գալիս>անցնում էի Սասուցի Դավթի(այսինքն` Կայարանի) հրապարակով: Նրանց, ովքեր այդ այդ կողմերում եղել են վերջին մի քանի տարվա ընթացքում, պատմելու կարիք չկա, թե այն ինչ տեսք ուներ: Բայց այսօր պատահաբար աչքս ընկավ, տեսնեմ` արձանի շուրջը կարիք մաքրել են, ծաղիկ վաճառողների հետքը չկար, սիրուն նստարաններ էին դրել, մի խոսքով` կայարանից արդեն ահագին հեռացել էինք, մինչև գլխի ընկա, որ բերանս պիտի փակեմ: Չգիտեմ`ում շնորհքն էր, բայց ապրի անողը, ճիշտ ա, որ կրպակներն էլ վերացնեն, ավելի լավ կլինի ու ընդհանրապես վաղուց ժամանակն է, որ Էրեբունի համայնքի ղեկավարությունը մտածի թաղամասը կարգի բերելու մասին:
Tags: բա, սենց էլ ա լինում
|
 |
 |
 |
 |
|
 |
 |


 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
Արդեն բավական ժամանակ կլինի, ինչ խոստացել էի Մակարին մի քանի բանաստեղծություն դնել , դեինչ արած, ասում են` լավ է ուշ , քան երեք, տեսնենք
Ցորյանի ծովեր
Հովեր՜ կանցնին.- Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթննան, Իրենց խորքեն կհոսի դող մ'անսահման: Գեղադալար կողերն ի վար բլուրին Ծովեր՜ կանցնին:
Հովեր՜ կանցնին.- Այնքան կհորդի, կկատղի դաշտը հուռթի, Որ պիտի հոն արածող ուլը խեղդի: Գոգին մեջեն ալետատան հովիտին Ծովեր՜ կանցնին:
Հովեր՜ կանցնին.- Ու ցորյանին պատմուճանները ծփուն Մերթ կպատռին, մերթ կկարվի փողփողուն: Ստվերի մեջ, լույսերու մեւ փրփրագին Ծովեր՜ կանցնին
Հովեր՜ կանցնին.- Քիստերուն տակ կալեծըփին եղիներ, Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր: Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին Ծովեր՜ կանցնին
Հովեր՜ կանցնին.- Զմրուխտներով կծփա դաշտը անհուն: Ծիտը կերգե, թառած հասկի մ'օրորուն, Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին Ծովեր՜ կանցնին, Հովեր՜ կանցնին:
Հասուն արտեր Արտս ոսկուն է… Նման բոցերու Ցորենն է բռնկեր, Առանց այրելու:
Արտս ոսկուն է… Երկինքն է կրակ. Հողը խորխոլած Ծղոտներուն տակ:
Արտս ոսկուն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև են հագել:
Արտս ոսկուն է… Բոռ, մեղու, պիծակ Քիստերուն մեջեն Կանցնին զերթ փայլակ:
Արտս ոսկուն է… Մերթ կելլե, հովեն, Դեղձանիկ մը, թիռ, Ոսկեծուփ ծովեն:
Օրոր, ոսկուն արտ, Օր տուր, հասուն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ:
Հունձք կը ժողվեմ…
Հունձք կժողվեմ մանգաղով, -Լուսնակը յարս է- Ակոս ակոս ման գալով: -Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ո բոբիկ, -Անուշ են հովեր- Արտերուն մեջ թափառիկ: -Մազերն են ծովեր:-
Ցորեն, կակաչ, կարոտով, -Կաքավը կուլա- Կապեցի մեկ նարոտով: -Ձեռքերն են հինա:-
Հասկերուն մեջ, վերևեն, -ասուպը անցավ- Աստղեր մյուռոն կծորեն: -Դեմքը լուսացավ:-
Քանի՜ խուրձեր շաղերով, -Վարդենին թաց է- Ես կապեցի խաղերով: -Ծոցիկը բաց է:-
Արտս խոզանով մնաց. -Կերթա՜ լուսնակը- Դեզերով լեռ եմ շինած: -Սիրտս՜ է կրակը:-
Մանաղս քարին եկավ. -Յարս յար՜ ունի- Քարեն լորիկը թռավ: -Լերդս ՜ կարյունի:-
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
Է, հետո ինչ, միևնույն է` սրանք ինչքան Վարուժանինը , այնքան էլ իմն են և բոլոր նրանցը, ովքեր այդ ի սրտե կցանկանան Արևելյան կողմն աշխարհի Խաղաղություն թող ըլլա… Ոչ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսսին. Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, Օրհներգություն թող ըլլա: Արևմտյան կոմն աշխարհի Բերրիություն թող ըլլա… Ամեն աստղե ցող կայլակի. Ու ամեն հասկ ձուլե ոսկի. Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին. Ծիլ ու ծաղիկ թող ըլլա: Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա… Ոսկե ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդին. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի, Բերկըրություն թող ըլլա: Հարավային կողմն աշխարհի Պտղաբերում թող ըլլա… Ծաղկի մեղրը փեթակներուն, Հորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսները հացը բարի, Սիրերգություն թող ըլլա: Բայց ցավով պիտի ավելացնեմ, որ Վարուժանը վերջին տունը չի գրել, և բանաստեղծությունն այդպիսով կիսատ է մնացել, ուստի ստիպված էի ինքս այն ավարտել Աշխարհի չորս ծագերեն Թուրք խուժանը վերանա Ոչ յաթաղան, Թուր-Կեծակին Շողա Նեմրութի լանջին Ու երբ կորչի վրացին քաղցրիկ Ջավախքի հողեն Արդարություն թող ըլլա: Մենք էլ մի քիչ խելք հավաքենք<վերջին տողն իմպրովիզ էր> Մակար, այ Մակար, Անդաստանը<բանաստեղծության անունն է> Հացին երգը շարքից է, մի քանի հատ էլ այս երկու օրը կդնեմ Վայ քիչ մնաց մոռանայի Շնորհավոր ամանոր, братцы Tags: kaxandik
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
սպասելի էր, որ <<աստղային>> շոու էինք դիտելու, բայց սրանք արդեն սովորական աստղեր չեն, սրանք գալակտիկաներ, են, քիչ առաջՆունեն էր երգում Բեռնարդ շոուի տղաններից մեկի հետ,գնում եմ, ափսոս է նման ներկայացումը բաց թողնելը, բայց նախ մի հատ նայեմ հայելուն, տեսնեմ դեռ մարդ եմ, թե արդեն սկսել եմ կապիկի նմանվել
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

 |
|
 |
 |
 |
 |
|
 |
 |
Расскажу вам одну историю, которую прочла в одной замечательной книжке Встретились три столетних старика. Сели и, гоняя чаек, стали обсуждать какой музыкальный инструмент лучше. Один говорит: -Лучше флейты не бывает. Второй: У тебя нет никакого вкуса. От флейты у меня понос… А вот скрипка!... Обращаются к третьему. -Друзья мои! Твоя скрипка помогает тебе совершать мужские подвиги? А тебе твоя флейта помогает? Оба на него набросились: -Ты что, мозги что ли съел? Мы говорим о му-у-зыке, а не о прошедших временах. Я уже двадцать лет на женщин не смотр-, он – тридцать лет. А ты что? Я же говорю, у меня все в порядке. Твоя старушка умерла 60 лет назад, а твоя 15 лет назад. Моя жена- до сих пор красится… Я вчера купил ей духи <<Орифлейм<это я от себя добавила..>>. Они снова на него накинулись: -Ну давай, расскажи, что эта за музыка. Приведу сегодня внука с магнитофоном, пусть запишет, может, у нас тоже что-то получится. -О-о—о.. ночью эта музыка слышна в нашем селении. Открываешь окна и слушаешь. Но в последнее время что-то редко ее слышно. -Что за музыка? -Когда я слышу эту божественную музыку… -Ну не томи! Что за музыка? - Это когда ночью осел орет…Когда среди ночи кричит ишак, я себя чувствую восемнадцатилетним юношей. Поняли оба старика – их было трое старейших в селе, теперь осталось двое, потому что третий сошел с ума. -Вы не смотрите на меня так. Помните, когда я первый раз пошел к своей старушке на свидание? -Помним, мы на стреме стояли. -Ночью я перелез через забор. И когда шел в темноте, наступил на хвост их ишака…Этот поганец заорал. А помните, какой злой был у нее отец?... -Да-а! -Я постучал в окно, взял ее на руки, и понес ее в сторону сада. Ах, какая была лунная звездная ночь! Под цветущей яблонею Господь наградил меня медом из ее уст. Я почувствовал от ее волос, как божественно пахнет в раю. Но от крика этого поганого ишака все ослы в нашем селе проснулись и начали орать: <<И-ааа, и-ааа, и-ааа!>> Я был готов их растерзать, потому что тогда они испортили все наше свидание. А сейчас, по ночам, мы открываем окна, прикладываем руки к ушам и сидим, ждем. Когда начинают кричать ишаки, у нас- первая брачная ночь. У каждого из нас есть что-то свое сокровенное, дай вам бог не потерять стремление к свету, добру, любви, к тому, с чем Вы ассоциируете свою силу, свое величие, юность, здоровье, даже если это крик ишака. Tags: Юмор, как совершать мужские подвиги, хорошее настроение
|
 |
 |
 |
 |
|
 |
 |



|
 |
|
 |